Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրեշավոր հանցագործություն` դպրոցում. գնդակահարվել են 20 աշակերտներ և դպրոցի տնօրենը

11:15, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2012 թ.
Հրեշավոր հանցագործություն` դպրոցում. գնդակահարվել են 20 աշակերտներ և դպրոցի տնօրենը

Ինչպես երեկ հայտնել էինք, ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի Sandy Hook դպրոցում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով կան զոհեր: Եվ ահա, հայտնի է դարձել, որ չարագործը 20-ամյա Ադամ Լանցն է, ով նախ գնդակահարել է մորը, ով ուսուցչուհի է, այնուհետ նրա 5-6 տարեկան աշակերտներին, ինչպես նաև դպրոցի տնօրենին ու հոգեբանին: Հրեշավոր սպանդից հետո Լանցն ինքնասպան է եղել:

Մտնելով դպրոց` նա անկանոն կրակ է բացել: Ըստ նախնական տեղեկությունների` զոհվել է 26 մարդ, որոնցից 20-ը երեխաներ են: Կենդանի մնացած աշակերտները գտնվում են շոկային վիճակում: Նրանց հետ աշխատում են հոգեբանները: Լանցի մոտ եղել է երեք հրազեն: Նախապես հայտարարվել էր, որ հանցագործը 24-ամյա Ռայան Լանցն է, սակայն ոստիկանությունն ավելի ուշ հրապարակեց, որ մարդասպանը նրա եղբայրն է` 20-ամյա Ադամը:
     Խոսելով կատարվածի մասին` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողացել զսպել արցունքները:

Աղբյուրը` ria.ru
10445 | 13
Facebook