Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

22:48, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը

Եվրոմիությունը հանդես է գալիս Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման օգտին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության և մատակարարման նկատմամբ: Այս մասին ԵՄ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք որոշել ենք ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ ազդելու համար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության և մատակարարման` Մերձավոր Արևելք-Ռուսաստան շղթայի վրա»,- ասել է նա:

Մակրոնը նաև ընդգծել է, որ Միության երկրները միաձայն կողմ են Մոսկվայի դեմ պատժամիջոցների սաստկացմանը։

1178 | 0
Facebook