Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան

18:36, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել համալսարանի անվանումը: Դե, Վալերի Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ:
     Ուրեմն, Գյուրջինյան Դավիթն ավարտել է բոլշևիկ ԿԱՄՈՅԻ անունը կրող քաղաքի բոլշևիկ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈւԽԱՆՅԱՆԻ անվան թիվ 1 դպրոցը: Երիտասարդ Դավթի մտքով անգամ չի անցել փոխել Կամո քաղաքի կամ թիվ 1 դպրոցի անվանումները, քանզի այն տարիներին բոլշևիկները թրենդի մեջ էին: Նույն թրենդի հիմքով պատանի Դավիթն ակտիվ պիոներ և կոմսոմոլ էր:
     Դպրոցն ավարտելուց հետո, Գյուրջինյան Դավիթն ընդունվում և ավարտում է «ռուսական ոտքի սհաթն» օրհնող ԽԱՉԱՏՈւՐ ԱԲՈՎՅԱՆԻ անունը կրող մանկավարժական ինստիտուտը: Ուսանող Դավթի մտքով չէր անցնում անվանափոխել բուհը, քանզի «ռուսական ոտքերը» թրենդի մեջ էին: Ավելին, թրենդի իներցիայով վերջինս ԽԱՉԱՏՈւՐ ԱԲՈՎՅԱՆԻ անվան մանկավարժական համալսարանում աշխատեց մինչև 1995թ:
     Գյուրջինյան Դավթի համար ոչ թե պարտավորություն, այլ թրենդային էր նաև խորհրդային բանակում ծառայելը:
     90-ականներին ազգաբնակչության զգալի մասը հիշեց իր քրիստոնեական արմատները: Մինչ այդ աթեիստ Գյուրջինյան Դավիթն աշխատանքի ընդունվեց Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Դե, թրենդ էր:
     Թրենդ էր նաև 2018թ. Փաշինյան Նիկոլի կողմից իրականացված իշխանափոխությունը: Լեզվի կոմիտեի նախագահ, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր ...
     Այժմ թրենդային է հակառուսականությունը և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈւՍՈՎԻ անվան պետական համալսարանի անունը:
     Товарищ Гюрджинян, մեծ հաշվով, համալսարանի անունն արժի փոխել, սակայն կլինի՞ դա անենք առանց Ձեզ, трендовый Вы наш»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
1996 | 0
Facebook