Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

13 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են

17:18, հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.
13 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են

Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր.օր-ի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 74-ամյա Բաբկեն Կարապետյանին և 66-ամյա Սամվել Հակոբյանին:

Ապրիլի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժին տեղեկություններ են ստացել, որ նշված անձինք սեռական բնույթի գործողություններ են կատարել Գեղարքունիքի մարզի 13-ամյա բնակչի նկատմամբ: Բ. Կարապետյանն ու Ս. Հակոբյանը, նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4721 | 0
Facebook