Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել հրաժարվել պատասխան հարվածից

16:00, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել հրաժարվել պատասխան հարվածից

Իսրայելն իրավունք ունի պատասխանել Իրանի հարձակմանը, սակայն Մեծ Բրիտանիան կոչ է անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը՝ Sky News հեռուստաալիքի եթերում։

«Հույս ունենք, որ պատասխան միջոցներ չեն ձեռնարկվի, փոխարենը աշխարհի ուշադրությունը պետք է սևեռվի ՀԱՄԱՍ-ին, որը դեռ պատանդներ է պահում»,- ասել է նա։

Լրագրողը Քեմերոնին խնդրել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը պետք է հաղթի։ «Կարծում եմ՝ ժամանակն է մտածել ոչ միայն սրտով, այլև գլխով, լինել ռացիոնալ և կոշտ»,- նշել է Քեմերոնը։

2221 | 0
Facebook