Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞վ է կազմակերպել Արցախյան շարժումը». Էդգար Էլբակյան

17:18, շաբաթ, 13 ապրիլի, 2024 թ.
«Ո՞վ է կազմակերպել Արցախյան շարժումը». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞Վ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
     • Թուրքական տեսանկյունից Արցախյան շարժումը և առհասարակ հայերի ազատագրական շարժումները հրահրել են թուրքերի թշնամիները՝ ռուսները։ Թուրքական տեսանկյունից հայերն իրավազուրկ ստրուկներ են և չեն կարող իրավունքներ ունենալ և ինքնուրույն դրա համար պայքարել։ Եթե գլուխ են բարձրացրել, ուրեմն հայերի տերերի՝ թուրքերի, թշնամիներն են հրահրել։
     • Հայաստանում 1998-2018 թթ․ իշխած Արցախյան դինաստիայի տեսանկյունից Արցախյան շարժումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերի ինքնապաշտպանական և ինքնորոշման պայքարն էր։ Ընդամենը։
     • Իրականության տեսանկյունից Արցախյան շարժումը հայ-թուրքական 1000-ամյա պատերազմի և Հայկական լեռնաշխարհի հողերի ազատագրման մի կարևոր դրվագն ու հանգրվանն էր։
     • Եթե 1998-2018 թթ․ իշխած ուժերն ընդունեին իրականությունն այնպես, ինչպես կար, թուրքերը երբեք Հայաստանում իշխանություն չէին գրավի և այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից չէին հայտարարի, որ ԿԳԲ-ն է արել Արցախյան շարժումը՝ այդպիսով կրկնելով թուրքական ու ադրբեջանական քարոզչական թեզերը»։

Աղբյուրը` Էդգար Էլբակյան
4146 | 1
Facebook