Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանը չի կարող կոտրվել և նվաստանալ բարբարոսների առջև». Վարդան Ոսկանյան

01:24, երեքշաբթի, 09 ապրիլի, 2024 թ.
«Հայաստանը չի կարող կոտրվել և նվաստանալ բարբարոսների առջև». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրառմամբ. «Այցելեցինք Հայաստանի Լանջանիստ գյուղի շրջակա պատմական հուշարձանները, որոնք մեր նախնիների գողտրիկ ու հիասքանչ քաղաքակրթական ջանքի և խիզախման արդյունք են՝ թվագրվող առնվազն 9-րդ դարից, իսկ Սպիտակավանքը՝ 1301թ-ից։
     Ուշ միջնադարում տարածքի հայաթափումից հետո այստեղ ինչ-որ ժամանակ դեգերել է նաև ղադրլու անունով ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, որը թեկուզ մեկ քաղաքակրթական հետք չի թողել։
     Հայաստանը հինավուրց քաղաքակրթություն է ու մշակույթ, և ոչ մի դեպքում չպետք է ու չի կարող կոտրվել և նվաստանալ բարբարոսների առջև»:

2694 | 0
Facebook