Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այստեղ է վճռվում հայոց կյանքը». Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` Ոսկեպարում

17:48, կիրակի, 07 ապրիլի, 2024 թ.
«Այստեղ է վճռվում հայոց կյանքը». Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` Ոսկեպարում

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Ավետման պատարագից հետո քարոզ է կարդացել:

«Այս փոքրիկ տաճարը, ինչպես Աստվածամայրն էր, այսօր իր թևերը տարածել է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի վրա։ Հենց այս տաճարը հնարավորություն ունի դառնալու ողջ հայության հովանավորը, խորհրդանիշը, ինչպես նաև պաշտպանն ու զորությունը։ Այդպիսով, այն կարող է նույնիսկ մեր հաղթանակի խորհրդանիշը դառնալ։ Այստեղ է վճռվում հայոց կյանքը, նույնիսկ չեմ ասում ապագա կյանքը, այլ այսօրվանը, և այսօրվանից բխած գալիքը»,- ասել է նա։

1259 | 1
Facebook