Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել են տներ»․ Ոսկան Սարգսյան

14:36, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
«Ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել են տներ»․ Ոսկան Սարգսյան

Լրագող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանից տեղեկացա, որ երեկ ուշ երեկոյան և գիշեր ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա, վնասվել են տներ։ Ներքին Կարմիրաղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատար ավտոմեքենա։ Մովսեսում ապրիլի 6-ին նախատեսված մշակութային միջոցառումը չեղարկվել է»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2477 | 0
Facebook