Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստվում ենք պատերազմի»․ Լուկաշենկո

14:48, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
«Պատրաստվում ենք պատերազմի»․ Լուկաշենկո

Բելառուսը տրամադրված է միայն արարելուն և ոչ մեկին չի սպառնում, բայց պատրաստվում է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է Белта-ն։

Նա նշել է, որ զորքերի մարտական պատրաստության ստուգում է իրականացվում։

«Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին անկեղծ եմ ասում։ «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»․ դա ես չեմ հորինել»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Բելառուսը չի պատրաստվում որևէ մեկին սպառնալ:

7912 | 0
Facebook