Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի Պետդեպը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

23:00, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
ԱՄՆ-ի Պետդեպը դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ վարչակազմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման։ Այդ մասին տեղեկանում ենք Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունից։
     «Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը։ Մենք շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները կհարգվեն»,- հայտարարել են Պետդեպից։

4600 | 0
Facebook