Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի ավագանիում Տիգրան Ուրիխանյանին կփոխարինի Ալբերտ Մովսեսյանը․ ԿԸՀ

16:00, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
Երևանի ավագանիում Տիգրան Ուրիխանյանին կփոխարինի Ալբերտ Մովսեսյանը․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի մեկին գումարել է արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մարտի 29-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։

1259 | 0
Facebook