Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրն օրակարգից դուրս չի եկել․ «Հրապարակ»

10:00, շաբաթ, 23 մարտի, 2024 թ.
Սահմանադրությունը փոխելու Փաշինյանի ծրագիրն օրակարգից դուրս չի եկել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած Հայաստանից տարածքային զիջումների հարցերը հետին պլան են մղել Սահմանադրությունը փոխելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որը նույնպես պարտադրվում էր Ադրբեջանի և Արևմուտքի կողմից, սակայն այն դուրս չի եկել օրակարգից, քանի որ միայն նոր սահմանադրության մեջ համապատասխան դրույթներ ամրագրելու միջոցով կարող է Հայաստանը դուրս մղել ռուսներին ՀՀ-ից։ Խոսքը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասին է, որը գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010-ին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, և բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: Ընդ որում՝ պայմանագրում չկա որևէ դրույթ, որը հնարավորություն կտա այն լուծելու: Դա հնարավոր կլինի միայն նոր սահմանադրությամբ` ամրագրելով, որ Հայաստանը չեզոք երկիր է իրեն հռչակում, և նրա տարածքում չի կարող այլ պետության զինված ներկայություն լինել»։

2782 | 2
Facebook