Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am

11:48, երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ.
ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am

ԱՎԱՆԴ․am ֆինանսաբանկային կայքը վերաթողարկվել է՝ նոր տեսքով և հնարավորություններով։

Այժմ, Հայաստանի բոլոր բանկերի ավանդները հնարավոր է տեսնել մեկ էջում, համեմատել նմանատիպ ավանդները, ինչպես նաև հաշվել ներդրվող գումարի եկամտաբերությունը և ըստ ներդրման ժամանակահատվածի ընտրել լավագույն տարբերակը։ Բացի այդ, աղյուսակում ցուցադրվում է նաև եկամուտի չափը՝ ժամկետից շուտ ավանդի խզման դեպքում։

Կայքը ներկայացնում է ոչ միայն անհատներից, այլև բիզնեսից ներգրավվող ավանդները՝ դրամ, դոլար, ռուբլի, եվրո և շվեյցարական ֆրանկ արժույթներով։

Կայքում ցուցադրվում են նաև բանկերի մասնաճյուղերը, բանկերի կողմից հրապարակված նորությունները և կարևոր այլ տեղեկատվություն։

Բացի վերոնշյալը, բոլոր այցելուները կարող են նաև գնահատել բանկերին, նրանց առաջարկած ավանդատեսակները և թողնել մեկնաբանություններ։

4346 | 0
Facebook