Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին». Լիլիթ Բլեյան

03:18, չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ.
«Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հարցնում են` որոշել եք կոնսերվատորիան տեղափոխել ակադեմիական քաղաքի տարա՞ծք, ասում են` հա, բայց այս շենքը մնում է բուհի բալանսի վրա։ Ուսումնական պրոցեսը որտե՞ղ է կազմակերպվելու։ Այստե՞ղ` Երևանի կենտրոնի բնական երաժշտական միջավայրո՞ւմ։ Չէ, ակադեմիական քաղաքի մասնաշենքում, բայց մի մտածեք, ձեզ համար այնտեղ դահլիճ էլ ենք սարքելո՜ւ։ Ու Կոնսերվատորիայի շենքը մնալու է բուհի բալանսի վրա... Ինչո՞ւ եք ուրեմն տեղափոխում։ Դե, որ էդ շենքի մենեջմենթի հաշվին հոգանք ակադեմիական քաղաքի ծախսերը։ Մենեջմենթը ո՞րն է։ Վարձակալությա՞մբ եք տալու։ Ի՞նչ է լինելու շենքի ներսում։ Ինչո՞ւ է պետք ուսանողներին հանել Կենտրոնից, իրե՞նք են խանգարում էս քաղաքին։ Դե՜, մենեջմենթ լավ է հնչում, էդպես ենք ասում, մի խանգարեք, թողեք կախենք մեր փորձված լապշան ձեր հնազանդ ականջներին։
     Հա, բայց ինչո՞ւ էիք նորոգում ուրեմն էս հսկա շենքը, եթե ուսանողներին պիտի ուղարկեիք Նոր Վասյուկի»:

Աղբյուրը` Լիլիթ Բլեյան
1902 | 1
Facebook