Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը Քոնգրեսից 2,2 միլիարդ դոլար է խնդրում ուրան գնելու համար

20:48, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
Բայդենը Քոնգրեսից 2,2 միլիարդ դոլար է խնդրում ուրան գնելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Քոնգրեսից խնդրել է 2,2 միլիարդ դոլար՝ ուրան գնելու համար՝ ամերիկյան արտադրողների շրջանում ներդրումներ կատարելու և Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումները դադարեցնելու համար, նշված է երկրի 2025 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում։
     «Բյուջեն ներառում է վարչակազմի սպասվող լրացուցիչ 2,2 միլիարդ դոլարի պահանջը ցածր հարստացված ուրանի (LeU) և բարձր կարգի ցածր հարստացված ուրանի (HALeU) ձեռքբերման համար»,- ասվում է բյուջեի նախագծում:
     Ինչպես նշվում է փաստաթղթում, միջոցների խնդրանքը զուգորդվում է Ռուսաստանից ուրանի որոշակի կատեգորիաների ներկրման երկարաժամկետ արգելքով և ուղղված է ամերիկյան արտադրողների ներդրումներին՝ Ռուսաստանի Դաշնությունից ԱՄՆ-ի կախվածությունը նվազեցնելու համար։

1972 | 0
Facebook