Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օսկար»-ի արժանացած ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին

00:00, երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ.
«Օսկար»-ի արժանացած ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին

«Օսկար 96»-ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական ​​գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել-մեծացել է Բաքվում, ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, բայց 1987 թ-ից հետո սկսվեցին շարժումները և Ադրբեջանում ապրող հայերին վռնդեցին երկրից։

«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Բայց նրան աշխատանքի վայրում սպանեցին»,- պատմում է Սթիվ Բաղմանյանն ու հուզվում։

Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը, Քրիս Բոուերսը։

«Օսկար»-ի արժանացած ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի և ջարդերի մասին
2734 | 0
Facebook