Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«20 օր Մարիուպոլում» ֆիլմը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում

10:24, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
«20 օր Մարիուպոլում» ֆիլմը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում

«Օսկար 2024» մրցանակաբաշխության ժամանակ «20 օր Մարիուպոլում» ֆիլմը հաղթել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Ուկրաինական վավերագրական ժապավենը նկարահանվել է ուկրաինացի լրագրող և ռազմական թղթակից Մստիսլավ Չեռնովի կողմից՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման առաջին երեք շաբաթվա ընթացքում: Նկարահանող խումբը փաստագրել է քաղաքում տեղի ունեցած հարձակումները, ավերածություններն ու խաղաղ բնակիչների տառապանքները:

Մրցանակաբաշխության ժամանակ Մստիսլավ Չեռնովն ասել է. «Կցանկանայի՝ երբեք չստեղծել այս ֆիլմը: Կցանկանայի՝ Ռուսաստանը երբեք չհարձակվեր Ուկրաինայի վրա և չգրավեր նրա տարածքները»:

Ուկրաինացի ռեժիսորը հույս է հայտնել, որ ճշմարտությունը կհաղթի։ «Փառք Ուկրաինային»,- իր ելույթում նշել է ռեժիսորը:

2770 | 0
Facebook