Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Բայդենին «Պուտինի խամաճիկ» է անվանել

10:06, ուրբաթ, 08 մարտի, 2024 թ.
Թրամփը Բայդենին «Պուտինի խամաճիկ» է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր իրավահաջորդ Ջո Բայդենին անվանել է «Պուտինի խամաճիկ» և հայտարարել, որ Բայդենը «հանձնել է ամեն ինչ, այդ թվում՝ Ուկրաինան»:
     «Նա (Բայդենը) նրանց տվել է ամեն ինչ, ներառյալ Ուկրաինան։ Ես վերցրեցի «Հյուսիսային հոսք 2» գազատարը, նա տվեց նրանց։ Նա Պուտինի ու Սի Ցզինփինի և բառացիորեն յուրաքանչյուր այլ առաջնորդի խամաճիկն է»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։

2243 | 1
Facebook