Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով

11:00, երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ.
Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով

Հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» կտավն աճուրդում վաճառվել է 92 մլն ռուբլով, հաղորդում է РИА Новости-ն:

«Ռուսական «Аукционный холдинг»-ը հայտարարել է փետրվարի 18-ին կայացած աճուրդի արդյունքները: Արվեստի գործերը գնահատողների շրջանում, ինչպես սպասվում էր, ամենամեծ ոգևորությունն առաջացրել է հավաքածուի մարգարիտը և աճուրդի գլխավոր թոփ լոտը՝ Հովհաննես Այվազովսկու «Լուսնկա գիշեր» ծովանկարը, որում պատկերված են Կոստանդնուպոլսի աշտարակները։ 1878 թվականի կտավը աճուրդում գնվել է 92 միլիոն ռուբլով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2827 | 0
Facebook