Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ալիևը ձգտում է Փաշինյանի միջոցով քանդել Հայաստանը»․ Արթուր Խաչատրյան

11:48, ուրբաթ, 16 փետրվարի, 2024 թ.
«Ալիևը ձգտում է Փաշինյանի միջոցով քանդել Հայաստանը»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է, որ Ալիևը ձգտում է Փաշինյանի միջոցով քանդել Հայաստանը․ «Մենք ի՞նչ էինք ասում, ասում էինք՝ Ադրբեջանն ամեն զիջումից ավելի է լկտիանում ու ավելի մեծ պահանջներ է ներկայացնում։ Եթե դուք կարծում եք, որ զոհելով Արցախը, կկարողանաք Ադրբեջանի արյան ծարավը հագեցնել, սխալվում եք․ ինչքան զիջում ես, իրենք այնքան ավելի լկտի են դառնում։ Այս քայլերով ոչ թե բերելու եք խաղաղության, այլ ավելի եք արագացնելու նոր պատերազմը։ Այն թուղթը, որը Ալիևը քեզ ներկայացրել է, որը քննարկում ես, խաղաղության ձգտող պետության կողմից ներկայացված թուղթ չէ»,- ասել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։ Վերջինի խոսքով՝ եթե թշնամին սպառնում է պատերազմով, պետք է կարողանալ պաշտանել ազգային շահերն ու խաղաղություն պարտադրել․ «Խաղաղություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե դու ունես հզոր բանակ, ճկուն դիվանագիտություն ու կայուն տնտեսություն»,- նշել է նա։

«Ալիևը ձգտում է Փաշինյանի միջոցով քանդել Հայաստանը»․ Արթուր Խաչատրյան
1890 | 3
Facebook