«Սրանց մոտ մի նոր հիվանդություն ա ի հայտ եկել, ի հայտ չէ, ես եմ դիագնոզել՝ ինքնաուրացման քաղաքականություն, ինքնամերժման, ինքնամոռացման, հինը ոչնչացնելու դրսևորում»,- «Ալիք Մեդիայի» եթերում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։ «Էս մարդկանց մոտ էսպիսի զգացողություն կա՝ եթե հինը ոչնչացնեն, իրենք նորը կլինեն․ եթե հինը չկա, իրենք դառնում են առաջինը։ Բայց հինը պատմություն է, հիշողություն է, ինքնություն է»,- հավելել է Մանուկյանը։