Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թոշակառուներն իրա օրոք 4-5 տարի շուտ են մեռնում»․ նախկին վարչապետ

13:18, շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ.
«Թոշակառուներն իրա օրոք 4-5 տարի շուտ են մեռնում»․ նախկին վարչապետ

«Ասեք մի խոստում, ոչ միայն քաղաքական, այլև՝ տնտեսական, որ Փաշինյանն արել է։ 7-րդ տարվա բյուջեն են ընդունել, մի դրամ չկա մեջը կոռուպցիայից մուտք։ Փաշինյանը խոստանում էր Արցախի բարեկեցություն, եղա՞վ, թե՞ չէ, խոստանում էր ռեֆորմներ, եղա՞վ, թե՞ չէ»,- «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ փոխարենը՝ ամեն օր ՔՊ-ականներին պարգևավճար են բաժանում․ «6 տարվա արդյունքում թոշակներն աճել են 21 տոկոսով, գներն աճել են 33 տոկոսով, 12 տոկոս թոշակառուն վատ ա ապրում։ Եթե թոշակառուն վատ ա ապրում, կյանքի միջին տևողությունն իջնում է։ Թոշակառուներն իրա օրոք 4-5 տարի շուտ են մեռնում»,- հավելել է Բագրատյանը։

3293 | 1
Facebook