Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռումինիայի ներկայացուցիչը չի մասնակցի «Եվրոտեսիլ 2024»-ին

00:42, ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ.
Ռումինիայի ներկայացուցիչը չի մասնակցի «Եվրոտեսիլ 2024»-ին

Ռումինիայի ներկայացուցիչը չի մասնակցի «Եվրոտեսիլ 2024» երգի միջազգային մրցույթին, հայտնում է երկրում Եվրոտեսիլի պաշտոնական հեռարձակող TVR-ն։

Հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը որոշել է, որ երկիրը պետք է դուրս գա մրցույթից՝ ֆինանսական դժվարությունների և Ռումինիան այլ երկրների հետ մրցելու համար պատշաճ կատարողական մակարդակով ներկայացնելու անկարողության պատճառով:
     Հեռարձակողն այս տարի ռեսուրսներ կհատկացնի Փարիզի ամառային օլիմպիական խաղերի և այլ առաջնահերթ նախագծերի հեռարձակման համար:
     «Եվրոտեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում։

3935 | 0
Facebook