Եթե դուք հաճախ եք օգտագործում ձեր լվացքի մեքենան, այն ձեզ շատ կարճ ժամանակ կծառայի: Նույնիսկ եթե որոշ ժամանակ թողնեք, որ այն հանգստանա, կրկնակի օգտագործումից այն կարող է փչանալ: Իսկ վերանորոգումը զգալի ծախս կպահանջի:
Մի քանի անգամ անընդմեջ միացնելու դեպքում սարքավորման մասերը կարող են գերտաքանալ։ Տաքացուցիչը, արտահոսքի պոմպը, անգամ շարժիչը կարող են փչանալ:
Լվացքի մեքենան կարելի է օգտագործել շաբաթական մինչև 5 անգամ։ Եթե հետևեք այս խորհրդին, սարքավորումը կարող է ծառայել ավելի քան տասնչորս տարի:
Եթե լվացքի մեքենան ավելի հաճախ գործարկելու կարիք կա, ապա ընդմիջումները պետք է լինեն 40 րոպեից ոչ քիչ: Թե լվացքից հետո որքան ժամանակ պետք է հանգստանա լվացքի մեքենան, պետք է նշվի շահագործման հրահանգներում:
Մասնագետները խորհուրդ են տալիս սարքի կյանքը առավելագույս երկարաձգելու համար այն գործարկել օրական 1 անգամ: