Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի միկրոբլոգում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին. «Քրդերի դեմ ցեղասպանություն իրականացնող Էրդողանն, ով իր վարչակարգի դեմ հանդես եկող լրագրողներին բանտարկելու համաշխարհային ռեկորդակիր է, վերջին մարդն է, ով կարող է մեզ բարոյականություն քարոզել։
Իսրայելի պաշտպանության բանակը, որն աշխարհի ամենաբարոյական բանակն է, պայքարում է աշխարհի ամենազզվելի և դաժան ահաբեկչական կազմակերպության՝ ՀԱՄԱՍ-ԻՊ-ի վերացման համար, որը հանցագործություններ է կատարել մարդկության դեմ, և որին Էրդողանը գովաբանել է և ում առաջնորդներին հյուրընկալում է»։