Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էդպիսի բան կա չէ՞` իմաստուն քաղաքական գործիչ». Փաշինյան

22:48, երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ.
«Էդպիսի բան կա չէ՞` իմաստուն քաղաքական գործիչ». Փաշինյան

«Էդպիսի բան կա չէ՞` իմաստուն քաղաքական գործիչ»,- «Հանրային»-ի եթերում հարցադրում արեց ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությամբ, 2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ այն, որ 7 շրջանները պետք է հանձներ, Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակը զրոյացրեր, ինչու և ինչպես` հետագայում կասեմ, ԼՂ-ում պետք է հաստատվեր հայ-ադրբեջանական համատեղ կառավարում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի որոշակիացում չէր լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում լինեին մեծամասնություն: Եվ, հետևաբար, իմաստուն քաղաքական գործիչը պետք է կարողանար կանխատեսել` ինչ է լինելու և ըստ այդմ գործեր: Բայց նույնիսկ էս արձանագրումից հետո գալու էր հարցը` իսկ էս ամեն ինչից հետո ի՞նչ ա լինելու: Օրինակ, Սև լճի, Սոթք-Խոզնավարի, Տեղի իրադարձությունները լինելո՞ւ են, թ՞ե չեն լինելու»,- հռետորական հարց տվեց Փաշինյանը:

3329 | 2
Facebook