Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կապիտուլյանտը, իհարկե, հրեշ ա, բայց ունի մի հատկություն». Տիգրան Աթանեսյան

14:30, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ.
«Կապիտուլյանտը, իհարկե, հրեշ ա, բայց ունի մի հատկություն». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բարձրագույն դատական խորհրդի կայքում՝ www.court.am քյոռլինգ մարզաձևի նման իրար հետևից տեղադրվում են դատական իշխանությանը ոչ բնորոշ հոդվածներ՝ արդյունք 1, արդյունք 2 և այլն: Ասել կուզեն, թե իբր գործ են անում ու էսա շատ շուտով ՄԻԵԴ դատավորները երազելու են Հայաստանում աշխատել: Էն որ դատական համակարգը փլուզվել է և դարձել նիկոլական սպասարկման գրասենյակ, դա ակնհայտ ճշմարտություն է, իսկ նման զավեշտալի հոդվածների առատությունը վկայում է մի բանի մասին՝ Կարեն Անդրեասյանի գործերը լավ չեն, ուստի լացը դրել է, որ ինքը «լավ տղայա»: կապիտուլյանտը իհարկե հրեշա, բայց ունի մի հատկություն, որը շատ տեղինա բոլոր ժամանակների իշխանությունների պնակալեզների համար՝ կօգտագործի որպես «պոլի շոր», իսկ հետո դեն կնետի՝ անպետքության պատճառով ու նշանակություն չունի, թե ինչ ծառայություններ է տվյալ սուբյեկտը մատուցել: Ինչ-որ արդարություն կա այս ամենի մեջ: Իսկ Կարեն Անդրեասյանին մի հատ «խորհուրդ»՝ դատական կայքում Կոկա-Կոլայի գովազդ տեղադրի, գոնե եկամտաբեր կլինի»:

3907 | 0
Facebook