Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ֆրանսիական տեխնիկան չեղավ-չեղավ՝ ռուսական ՈՒԱԶ-ների չափ չեղա՞վ»․ Գագիկ Մելքոնյան

14:06, կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ.
«Ֆրանսիական տեխնիկան չեղավ-չեղավ՝ ռուսական ՈՒԱԶ-ների չափ չեղա՞վ»․ Գագիկ Մելքոնյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը 24TV-ի եթերում խոսելով ՀՀ ձեռք բերած սպառազինությունների մասին՝ նշել է, որ չնայած գումարը փոխանցված էր, բայց ՀԱՊԿ-ն այդպես էլ զենք չտրամադրեց Հայաստանին․ դա է պատճառը, որ Հայաստանը սկսեց այլ երկրների հետ պայմանավորվածություն ձեռք բերել․ «Հնդկաստանից, Ֆրանսիայից ունենք ձեռք բերված ապառազինություն, շուտով պայմանագրեր կունենանք նաև այլ երկրների հետ․ ամեն ինչ արվում է՝ մեր երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար»,- ասել է պատգամավորը։ Արձագանքելով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահատեխնիկան անպիտան է, Մելքոնյանը նշել է․ «Ժողովրդի մեծ մասը լսում է Զախարովային։ Նա էդքան անհանգստացա՞ծ է մեր երկրի համար։ Հանկարծ մտահոգ ա դառնում, որ Ֆրանսիայից ձեռք բերված մեր սպառազինությունը անպետք ա՞։ Այսինքն՝ էդ տեխնիկան չեղավ-չեղավ, ռուսական ՈՒԱԶ-ների չափ չեղավ, հա՞»։

«Ֆրանսիական տեխնիկան չեղավ-չեղավ՝ ռուսական ՈՒԱԶ-ների չափ չեղա՞վ»․ Գագիկ Մելքոնյան
4630 | 4
Facebook