Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս իշխանության նպատակը մեկն է»․ Աղվան Վարդանյան

12:24, կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ.
«Այս իշխանության նպատակը մեկն է»․ Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 168TV-ի եթերում անդրադառնալով, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, ասել է՝ եթե այն կնքվի մինչև տարեվերջ կամ երբևէ, ամենևին չի լինելու խաղաղության պայմանագիր․ «Դա լինելու է պարտված կողմի ստորացման, նվաստացման, հետագա որևէ քայլի անընդունակ, զսպող մի պայմանագիր՝ ամբողջովին ձեռնտու Ադրբեջանին ու Թուրքիային»,- նշել է նա։ «ՀՀ իշխանությունների քաղաքականությունն է՝ համակերպվել այս խղճուկ իրավիճակի հետ, իսկ նպատակը մեկը՝ ցանկացած գնով պահպանել իշխանությունը, կառչել իշխանությունից»,- հավելել է պատգամավորը։ Նրա խոսքով՝ ցանկացած փաստաթուղթ, որտեղ չի լինելու Արցախի ժողովրդի իրավունքների խնդիրը, Հայաստանը դարձնելու է զրո ազդեցությամբ երկիր։

«Այս իշխանության նպատակը մեկն է»․ Աղվան Վարդանյան
2632 | 1
Facebook