Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մարուքյանն Ալենի Սիմոնյանին անվանեց «անբարոյականի վաստակ», դատի չտվեց, փոխարենն ինձ է դատի տվել»․ Էդգար Ղազարյան

11:36, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ.
«Մարուքյանն Ալենի Սիմոնյանին անվանեց «անբարոյականի վաստակ», դատի չտվեց, փոխարենն ինձ է դատի տվել»․ Էդգար Ղազարյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին՝ իրեն կոռուպցիոներ անվանելու համար: Օրեր առաջ տեղի է ունեցել դատական առաջին նիստը: «Հ2»-ի եթերում Ղազարյանը մանրամասներ է հայտնել. «Մարդը կամավոր, իրա ոտով, կգա, կընկնի իմ ձե՞ռը. դրա խելքը էլի: Զրպարտություն ա համարում, որ ես իրան անվանել եմ կոռուպցիոներ: Դատական առաջին լսումներին եկել էր իր փաստաբանը, որն, ի դեպ, Արդարադատության նախարարին պատկանող ընկերության փաստաբանն է: Նույնիսկ փաստաբանի ընտրության հարցում իրենց որոշման հիմքում կոռուպցիան է: Ասում եմ՝ կոռուպցիայի եզրույթի սահմանումը դուք ունե՞ք, չունի: Ասում եմ՝ Դանիել Իոաննիսյանն Ալեն Սիմոնյանին անվանել էր կոռուպցիոներ, դատի չեք տվել, այսինքն՝ մենակ ես իրավունք չունե՞մ իրեն ասել: Կամ, ասենք, Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում նրան անվանել էր «անբարոյականի վաստակ», ու դատի չէր տվել. հիմա դա կարո՞ղ ենք ընդունել որպես բացարձակ ճշմարտություն և հաճոյախոսություն, որովհետև ինքը դա չի վիճարկել: Բա հիմա ինչի՞ ա իմ դեմ հայց ներկայացնում»,- հավելել է Ղազարյանը:

Հարցազրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
2004 | 1
Facebook