ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Tesla-ն հետ է կանչում իր 2 միլիոն էլեկտրական մեքենաները։
Կորպորացիան պետք է բարելավի Autosteer ավտոմատ ղեկային համակարգը, որպեսզի բարելավվի նրա աշխատանքն այն իրավիճակներում, երբ նրա գործառույթները կարող են բավարար չլինել` կանխելու համար սխալ շահագործումը: Ընդ որում, վարորդն ինքը կարող է չնկատել` աշխատո՞ւմ է այդ համակարգը, թե ոչ:
ԱՄՆ-ում նախատեսվում է հետ կանչել Tesla-ի գրեթե բոլոր մեքենաները: