Իջևանում կայացած` ՔՊ նիստի ընթացքում ելույթ ունենալով` Փաշինյանը կրկնեց ԱԺ-ում հնչեցրած իր այն միտքը, թե ԼՂ հարցը որոշ ուժերի կողմից օգտագործվել է ՀՀ-ում պետության կառուցում թույլ չտալու համար: «Մեզ ասել են` գիդե՞ս ինչ, ճանապարհներ մի կառուցի, դպրոցներ մի կառուցի, մանկապարտեզներ մի կառուցի: Տո նույնիսկ բանակ մի կառուցի, ինչների՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, դուք ի՞նչ խնդիր ունեք: Մեր ամբողջ ռեսուրսը, որ պետք է դնեինք Հայաստանի Հանրապետություն ստեղծելու վրա, դրել ենք Արցախի Հանրապետություն ստեղծելու անլուծելու խնդրի վրա»,- ասաց նա: