Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ի՞նչ է լինելու 10 կամ 30 տարի հետո, եթե մենք շարունակում ենք աչք փակել կրթության որակի վրա». Սիրանուշ Հակոբյան-Սամսոնյան

03:18, կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ.
«Ի՞նչ է լինելու 10 կամ 30 տարի հետո, եթե մենք շարունակում ենք աչք փակել կրթության որակի վրա». Սիրանուշ Հակոբյան-Սամսոնյան

Ուսուցչուհի, դասախոս Սիրանուշ Հակոբյան-Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեխաները, որոնք ընդունվել են այս տարի դպրոց, 25 տարի անց լինելու են իրենց մասնագիտական կարիերայի սկզբնական փուլում։ Իսկ այն երեխաները, որոնք արդեն սովորում են և պետք է ավարտեն հաջորդ տասնամյակի սկզբում թողնելու են որոշակի ազդեցություն մարդկային հասարակության զարգացման գործում։
     Կրթության ոլորտում այժմյան կատարվող փոփոխությունների, նորարարությունների ու բարեփոխումների արդյունքները երևալու են տասնամյակ հետո։
     Երբ նախատեսվում է փոփոխություններ մտցնել գործող կրթական համակարգում, առաջ է գալիս պլանավորման հարցը, այսինքն առաջանում է նաև կանխատեսման անհրաժեշտություն։
     Պլանավորել` նշանակում է անել ընտրություն ապագայի համար, կանխորոշել կամ ուղորդել։ Բայց կրթության պլանավորումը եզրակացնում է դրա հետ միասին որոշակի քաղաքականության առկայություն, որի նպատակն է հանդիսանում հասարակության որոշակի տեսակի ձևավորումը։ Այսինքն, թե ինչպիսիհասար ակություն կունենանք մենք ապագայում, կախված է կրթության պլանավորումից։
     Արդյո՞ք մեր այժմյան կրթական ոլորտում կան, այսպես կոչված, բարեփոխումներ, եթե կա պլանավորում, ինչպիսի՞ նպատակ կամ քաղաքականություն է այն հետապնդում հասարակության ձևավորման հարցում։ Այժմյան մեր իրավիճակը գալիս է կրթական ոլորտի խնդիրներից, որոնք բոլորս գիտենք թե առաջին նախագահի կառավարման տարիներին ինչպիսի վիճակում էր։
     Ի՞նչ է լինելու 10 կամ 30 տարի հետո, եթե մենք շարունակում ենք աչք փակել կրթության որակի վրա։
     Մանկապարտեզից սկսած, ընդհուպ, ներառյալ համալսարանները` խնդիրը խորն է և առկա թե քանակի և թե որակի մեջ»։

3279 | 1
Facebook