Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 24TV-ի եթերում անդրադառնալով 32 հայ գերիների՝ առաջիկա ազատ արձակմանը, նշել է՝ լուրեր կային, որ ցուցակում պետք է լինեին նաև Արցախի նախկին պաշտոնյաները։ «Բայց ԱՄՆ-ը թույլ չի տվել, որպեսզի նրանք ազատ արձակվեն, որովհետև կարող է խնդիրներ առաջացնեն ՀՀ իշխանությունների համար, որոնք Արևմուտքի խամաճիկային կառավարում են իրականացնում ՀՀ-ում։ Պարզաբանեմ․ գալով ՀՀ, ունենալով ՌԴ անուղղակի աջակցությունը, իշխանափոխության որոշակի գործողություններ կփորձեին իրականացնել, որով ի չիք կդառնար Արևմուտքի գործընթացը»,- ասել է քաղտեխնոլոգը։