Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրներից ու նրանց ընտանիքներից». վարչապետ

15:54, ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ.
«Ուզում եմ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրներից ու նրանց ընտանիքներից». վարչապետ

ՀՀ քաղաքացիների ու սփյուռքի մեր հայրենակիցների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին՝ Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում Արցախի գերեվարված առաջնորդներին, մեր մյուս գերիներին ՀՀ վերադարձնելու համար, Փաշինյանն ասել է. «Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է. պետք է ափսոսանք հայտնեմ, որ այդ մաքուր հումանիտար հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը տրամաբանական չէ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել ճկունություն ցուցաբերելու այս հարցում՝ Ադրբեջանի հետ աշխատել, որպեսզի մեր գերիները վերադառնան: Ընդ որում, պատրաստակամություն ենք հայտնել նույնիսկ, որ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակենք մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. շարունակում ենք աշխատանքը: Երկրորդ ուղղությունն իրավական մոտեցումներն են. բոլոր դեպքերով ՄԻԵԴ ենք դիմել»,- նշել է վարչապետը՝ հավելելով՝ դժգոհ է, որ արդյունքներ չեն արձանագրվում: «Ուզում եմ ևս մեկ անգամ ներողություն խնդրել մեր գերեվարված եղբայրների ընտանիքներից, հենց իրենցից էլ, որ մինչև էս պահն իրենց մասով չունենք ոչ մի հաջողություն»:

1984 | 0
Facebook