Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Անգամ հիմա Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, որը Հայաստանի համար չէ, Իրանի համար է». Կիվիրյան

00:24, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
«Անգամ հիմա Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին, որը Հայաստանի համար չէ, Իրանի համար է». Կիվիրյան

Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի զենքի 70%-ը, անգամ այս իրավիճակում, երբ Իսրայելն այդքան ունի զենքի կարիք, նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին` ցույց տալով, թե ինչքան կարևոր է այդ երկիրն իր համար, արձանագրեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը` վստահեցնելով, որ այդ զենքն այս պահին պայմանավորված չէ Հայաստանով: «Այդ զենքը պայմանավորված է նրանով, որ վերջիվերջո, գուցե հնարավոր լինի Ադրբեջանին դրդել` իրականացնել իր հիմնական ֆունկցիան, որի համար իրեն այդքան աճեցրել են` բացել հակաիրանական ճակատ: Որովհետև Իրանը կարողացել է պատերազմը հասցնել Իսրայելի պարիսպների դիմաց: Հիմա էլ Իսրայելը նույնը պիտի փորձի անել Իրանի դեմ, որ հակակշռի ու ասի` դու քաշում ես, ես էլ եմ քաշում: Այլ պարագայում Իրանին ոչ ոք չի կարողանա զսպել: Ադրբեջանի ներկայիս զենքի քանակը հաստատապես բավականացնում է Հայաստաի դեմ նոր ագրեսիայի համար, սա Հայաստանի համար չէ, սա Իրանի համար է»,- ասաց նա:

3763 | 0
Facebook