Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դևիդ Քեմերոնը վերադառնում է քաղաքականություն

14:30, երկուշաբթի, 13 նոյեմբերի, 2023 թ.
Դևիդ Քեմերոնը վերադառնում է քաղաքականություն

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը կզբաղեցնի երկրի ԱԳ նախարարի պաշտոնը: Այս մասին երկուշաբթի հայտնել են Դաունինգ սթրիթից:

Ավելի վաղ բրիտանական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին Քեմերոնի լուսանկարները, որն ուղևորվում էր դեպի վարչապետի նստավայր:

Քեմերոնը 57 տարեկան է, նա գլխավորել է բրիտանական կառավարությունը 2010-2016 թվականներին և հրաժարական է տվել բրիտանացիների՝ հանրաքվեում Brexit-ի օգտին քվեարկելուց հետո:

3091 | 0
Facebook