Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ընկերներ» սերիալի դերասանները համատեղ հայտարարություն են արել Մեթյու Փերիի մահվան մասին

01:06, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ.
«Ընկերներ» սերիալի դերասանները համատեղ հայտարարություն են արել Մեթյու Փերիի մահվան մասին

«Ընկերներ» սերիալի դերասանները համատեղ հայտարարություն են տարածել Մեթյու Փերիի մահվան մասին, որը սերիալում կերտել է Չենդլեր Բինգի կերպարը, գրում է People-ը։

«Մենք վշտացած ենք Մեթյուի կորստով։ Մենք ավելին էինք, քան գործընկերները։ Մենք ընտանիք էինք։ Կարելի է այնքան շատ բան ասել, բայց մենք հիմա մտադիր ենք դադար վերցնել, որպեսզի վերապրենք այս անասելի ցավը։ Այժմ մեր մտքերն ու մեր սերը Մեթիի ընտանիքի, նրա ընկերների և ողջ աշխարհում նրան սիրողների հետ է»,- ասվում է Ջենիֆեր Էնիսթոնի, Լիզա Կուդրովի, Դևիդ Շվիմերի, Քորթնի Քոսի և Մեթ Լեբլանի համատեղ հայտարարության մեջ։

8685 | 0
Facebook