Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել:
Պետեր Սիյարտոն այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,- ասել է նա: