Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի կուսակից պատգամավորը վերհիշել է հրեաների մասին Հիտլերի խոսքերը

00:24, շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ.
Էրդողանի կուսակից պատգամավորը վերհիշել է հրեաների մասին Հիտլերի խոսքերը

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, պատգամավոր Սուլեյման Սեզենը քննադատել է Իսրայելի հարվածները Գազայի հատվածի ուղղությամբ՝ հիշեցնելով Հոլոքոստի մասին։

«Հիտլերը խոսք ուներ՝ «Դուք ինձ կանիծեք յուրաքանչյուր հրեայի համար, որին ես չեմ սպանել»։ Ես աղոթում եմ Հիտլերի հոգու հանգստության համար, քանի որ սիոնիստները մշտապես աշխարհում բոլոր աղետների պատճառ են դառնում։ Հուսամ` այդ ահաբեկչական պետության վերջը կգա։ Աշխարհը խաղաղություն ձեռք կբերի, երբ ազատվի հրեաներից»,- ասել է նա։

8280 | 0
Facebook