Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբասի հետ

11:30, կիրակի, 15 հոկտեմբերի, 2023 թ.
Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Նեթանյահուի և Աբասի հետ

Միացյալ Նահանգները կշարունակի իր աջակցությունն Իսրայելին, այդ թվում՝ ռազմական, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է DW-ն։ Բայդենը վերահաստատել է անհրաժեշտությունը, որ «բոլոր երկրները դատապարտեն ՀԱՄԱՍ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն, որը չի արտացոլում Պաղեստինի ժողովրդի ձգտումները»։
     Նույն օրը ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։ Ըստ Սպիտակ տան՝ Բայդենն առաջարկել է հումանիտար աջակցություն՝ պաղեստիցնի ժողովրդի, մասնավորապես, Գազայի հատվածում բնակվողների համար։

2870 | 0
Facebook