Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արայիկ Հարությունյանի աղջիկներն ու փեսան ճեղքել էին շրջափակումն ու լքել Արցախը»․ Ոսկան Սարգսյան

00:18, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ.
«Արայիկ Հարությունյանի աղջիկներն ու փեսան ճեղքել էին շրջափակումն ու լքել Արցախը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս եղավ, որ այս տարվա հուլիսին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աղջիկներից մեկն ամուսնանալուց հետո դուրս եկավ Ստեփանակերտից, մյուսն էլ՝ ուսման նպատակով է Երևան տեղափոխվել: Արայիկ Հարությունյանի երկու աղջիկներն էլ «ճեղքել են» շրջափակումն ու լքել Արցախը: Արայիկի փեսան, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակից էր, աշխատանքից ազատվել էր, ու կնոջ հետ դուրս են եկել Արցախից։ Հիմա Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի կողմից ձերբակալվել է։ Ես չէի ցանկանա, որ նա հայտնվեր ադրբեջանցիների ձեռքին, քանի որ նրանից քամելու են կարևոր ամբողջ տեղեկատվությունը, ինչը պետք է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանը հայությանը շատ վնասներ տվեց որպես Արցախի նախագահ, նրա դատը պետք է կայանար Հայաստանում, նոր իշխանության օրոք»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
20202 | 2
Facebook