ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի երկու պալատների հաստատած միջանկյալ բյուջեի նախագիծը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ուկրաինան չպետք է մնա առանց օգնության։ Նախագիծը ներառում է միայն պետական ֆինանսավորում, ինչպես նաև աջակցություն բնական աղետներից տուժածներին։ «Չնայած խոսնակը և Կոնգրեսի ճնշող մեծամասնությունը հաստատակամ են աջակցել Ուկրաինային, այս համաձայնագրում նոր ֆինանսավորում չկա՝ այդ աջակցությունը շարունակելու համար: Մենք ոչ մի դեպքում չենք կարող թույլ տալ, որ ամերիկյան աջակցությունն Ուկրաինային խաթարվի»,- ասել է Բայդենը: «Ակնկալում եմ, որ խոսնակը կպահպանի իր հավատարմությունն Ուկրաինայի ժողովրդին և կտրամադրի այն աջակցությունը, որն անհրաժեշտ է»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Ըստ Բայդենի, եթե փաստաթուղթը չընդունվեր, այն ճգնաժամ կառաջացներ։