Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

19:12, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2023 թ.
ԵՄ-ն Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Եվրոպական միության ներկայացուցիչները Բրյուսելում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչության հետ կապված իրավիճակի շուրջ, ինչպես նաև անհրաժեշտություն հայտնել շարունակել երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, ասվում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիգորյանն ու Հաջիևը Բրյուսելում կքննարկեն հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։

4822 | 0
Facebook