Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախն այժմ, ավելի քան երբևէ, ձեր կարիքն ունի». Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին

17:54, չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ.
«Արցախն այժմ, ավելի քան երբևէ, ձեր կարիքն ունի». Սիրուշոն դիմել է իր արտասահմանցի հետևորդներին

Երգչուհի Սիրուշոն ինսթագրամի իր էջում անդրադարձել է Արցախում իրականացվող ցեղասպանությանը։ «Իմ միջազգային հետևորդների համար: Շուրջ մեկ տարի առանց տարրական պաշարների շրջափակման մեջ մնալուց հետո Արցախն այժմ կրկին ռմբակոծվում է Ադրբեջանի կողմից։ Երեխաներն ու ընտանիքները պայքարում են իրենց կյանքի համար և րոպե առ րոպե կորցնում են իրենց տները։
     Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ։
     Աղոթում ենք Արցախի մեր եղբայրների և քույրերի համար։
     Արցախն այժմ ավելի քան երբևէ ձեր կարիքն ունի»:

6619 | 1
Facebook