Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին

21:00, հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ.
Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին

Բրատիսլավայի «Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջիկա խաղերին, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
     «Բարսեղյանը հավաքական էր ժամանել վնասվածքով: Մեր կիսապաշտպանը «Սլովանի» կազմում վերջին հանդիպումներին ևս մասնակցել էր վնասվածքով: Ազգային հավաքականի բուժանձնակազմի կողմից մանրակրկիտ զննման արդյունքում, պարզ է դարձել, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին»,- ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:
     Տիգրան Բարսեղյանն արդեն լքել է հավաքականի ճամբարը:
     Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմը մրցակցի հարկի տակ կմրցի Թուրքիայի հավաքականի հետ։
     Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։

2725 | 0
Facebook