Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտնականները գտել են ամենահին հեքիաթը: Հետազոտողները որպես հիմք վերցրել են Աարնեի համակարգով հեքիաթների սյուժեների ուղեցույցը, որում հավաքված են ավելի քան 2000 տարատեսակ հեքիաթներ, որից հետո սկսել են կազմել մի հեքիաթից մյուսի ծագումը ցույց տվող ծառ:
Արդյունքում գիտնականները ստացել են 76 բազային սյուժե, որոնք սկիզբ են առնում գերմանական, հունահռոմեական և կելտական միֆոլոգիաներում: Պարզվել է՝ առանձին պատմություններ գոյություն են ունեցել մոտ 5 000 տարի առաջ՝ դեռևս հնդեվրոպական լեզուների անջատումը:
Պարզվել է՝ ամենահին հեքիաթը «Դարբինն ու դևն» է: Նման սյուժե շրջանառվել է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող բոլոր երկրներում՝ Հնդկաստանից մինչև Սկանդինավիա: Դա պատմությունն է դարբնի մասին, որը գերբնական էակի հետ գործարքի արդյունքում հնարավորություն է ստանում ցանկացած նյութեր միացնելու»: