Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծիծեռնակաբերդում տեղի ունեցողը բարբարոսություն է». Հովսեփ Կուբատյան

17:00, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2023 թ.
«Ծիծեռնակաբերդում տեղի ունեցողը բարբարոսություն է». Հովսեփ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության նախկին պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Ծիծեռնակաբերդում տեղի ունեցողը բարբարոսություն է:
     Մի հատ թեկնածու կար, ասում էր, որ իրանը սովորական երևանյան պատմություն է: Եթե թեկնածուն գոնե մի քիչ Երևանի հետ կապ ունենար՝ կհասկանար, որ Ծիծեռնակաբերդի ճեմուղին չի կարելի սարքել երթևեկելի գոտի:
     Իսկ եթե քաղաքային իշխանության հետ կապ ունենար՝ կիմանար, որ Համալիրի տնօրենի խնդրանքով չի կարելի աշխատանքներ իրականացնել տարածքում, որը համայնքապատկան չէ:
     Էն մանր-մունր կահավորումը, ցուցանակը, նախագիծը, մրցույթը չեմ էլ ասում»:

4613 | 0
Facebook