Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշում դպրոցների 4 զինղեկի ազատել են աշխատանքից»․ Ոսկան Սարգսյան

16:30, շաբաթ, 02 սեպտեմբերի, 2023 թ.
«Տավուշում դպրոցների 4 զինղեկի ազատել են աշխատանքից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով՝ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների այն զինղեկները, ովքեր ունեն միջնակարգ կրթություն և ուսուցիչների կամավոր ատեստավորմանը չեն մասնակցել, դրանում դրական արդյունքներ չեն ունեցել, զրկվելու են դպրոցներում դասավանդելու իրավունքից, Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում միջնակարգ կրթությամբ քանի՞ զինղեկ է աշխատում, նրանցից քանի՞սն է հայտ ներկայացրել մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի՞սն է ազատվել աշխատանքից։
     Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է․ «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների բոլոր ուսուցիչները, այդ թվում զինղեկները, ովքեր չունեն բարձրագույն կրթություն և չեն հայտագրվել կամավոր ատեստավորմաը մասնակցելու համար, ազատվել են աշխատանքից: Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում միջնակարգ կրթությամբ զինղեկ չի աշխատում, կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացրել է 9 զինղեկ, 4 զինղեկ ազատվել է աշխատանքից»:
     Քանի որ ատեստավորման հարցաշարերը չեն հրապարակվել, այլ՝ միայն քննական թեստերի ուղեցույցները, քննական թեստերն էլ շատ խրթին են, դրանց պատասխանելու համար տրվող ժամանակը՝ շատ սուղ, ուստի դժվար չէ ենթադրել, որ կամավոր ատեստավորման համար հայտ ներկայացրած տավուշցի 9 զինղեկի մեծամասնությունը ատեստավորումից դրական արդյունք չի ունենալու և ազատվելու է աշխատանքիից։ Սահմանամերձ Տավուշի հանրակրթական որոշակի թվով դպրոցներում բարձր դասարանցիները ռազմագիտություն, նախնական զինվորական պատրաստություն չեն սովորելու, ինչը ձեռնտու է միայն մեր թշնամիներին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
4259 | 0
Facebook